ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մեսին Արգենտինային ԱԱ-2018-ի ուղեգիր է պարգևում

Մեսին Արգենտինային ԱԱ-2018-ի ուղեգիր է պարգևում
11.10.2017 | 13:00

Կայացան ԱԱ-2018-ի՝ Հարավային Ամերիկայի գոտու վերջին՝ 18-րդ տուրի հանդիպումները: Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն: Էկվադորցիները 1-ին րոպեին բացել են հաշիվը. գոլ է խփել Իբարան: Այնուհետև Լիոնել Մեսին երեք պատասխան գնդակ է խփել` 12-րդ, 20-րդ և 62-րդ րոպեներին: Արգենտինան հաղթանակի շնորհիվ վաստակում է 28 միավոր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճած Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Չիլիին. աչքի են ընկել Պաուլինյոն և Ժեզուսը (2 անգամ): ՈՒրուգվայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Բոլիվիայի ազգային թիմին. դուբլ է ձևակերպել Լուիս Սուարեսը, մեկական գոլ են խփել Կասերեսը և Կավանին: Կոլումբիան և Պերուն ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:


Բրազիլիան, ՈՒրուգվայը, Արգենտինան և Կոլումբիան ԱԱ-2018-ի ուղեգիր են վաստակում, Պերուն կմասնակցի անցումային հանդիպման: Չիլին դուրս է մնում պայքարից:


1.Բրազիլիա - 41
2.ՈՒրուգվայ - 31
3.Արգենտինա - 28
4.Կոլումբիա - 27
5.Պերու - 26
6.Չիլի - 26
7.Պարագվայ - 24
8.Էկվադոր - 20
9.Բոլիվիա - 14
10.Վենեսուելա - 12

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ